Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ամանորին՝ առատ ձյուն և ջերմաստիճանի կտրուկ նվազում

Ամանորին՝ առատ ձյուն և ջերմաստիճանի կտրուկ նվազում
28.12.2015 | 17:25

Սկանդինավիայի շրջաններից Միջերկրական ծով ներթափանցող արկտիկական օդային հոսանքները պատճառ կդառնան հզոր ցիկլոնի առաջացման: Հանրապետության տարածք կանխատեսվում է դեկտեմբերի 30-ի ուշ երեկոյան ժամերին՝ ասել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 2-ը Կովկասը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ճանապարհներին մերկասառույց, տեսանելիության անկում: Դեկտեմբերի 31-ից հանրապետություն կներթափանցեն արկտիկական հոսանքներ, հատկապես ցերեկային ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: Եթե մինչև դեկտեմբերի 30-ը Երևանում կանխատեսվում է ցերեկը +5...+7 աստիճան, դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի ցերեկային ջերմաստիճանը չի բարձրանա -2 աստիճանից: Հունվարի 1-ից հետո հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում: Նոր տարին Հայաստանը կդիմավորի խիստ ձմռան պայմաններում:

Դիտվել է՝ 1754

Մեկնաբանություններ